«Սուրեն Պապիկյանի հարսանիքը հետևյալի մասին էր՝ ինչպես դառնալ միլիոնատեր երեք տարում». Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքին, նշեց՝ խայտառակություն էր։

«Սուրեն Պապիկյանի հարսանիքը հետևյալի մասին էր՝ ինչպես դառնալ միլիոնատեր երեք տարում։ Տեսաք, ժողովուրդ ջան, ձեր բերած իշխանությունը երեք տարում պատմության ուսուցչից ինչպես դարձավ միլիոնատեր։ Անձնական չեմ ասում, երևութական եմ ասում։ Հիշում եք, որ Նիկոլը գնաց Եվրամիություն ու հանդիպեց Ալիևի հետ, այնտեղ Շառլ Միշելի միջնորդությամբ վերականգնվեց ուղիղ կապը  Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Հիշում եք, այս ուղիղ կապի պատասխանատուն ո՞վ էր՝ Պաշտպանության նախարարը։

Հիմա չեք զարմանում, որ Սուրոն խելոք տղա է, ու, որ ռիսկ է արել 5 օրով գնալ արձակուրդ՝ պատերազմող երկրում, այդ ո՞վ է իրեն երաշխիք տվել, որ այդ ընթացքում ագրեսիա կամ պատերազմ չի լինելու։ Դուք բացառո՞ւմ եք, որ նա խնդրել է ադրբեջանցիներից, որ հարսանիքի եմ, էլի՝ նվեր արեք ինձ, 5 օր չկրակեք․ ես չեմ բացառում։ Կարող  է՝ այդ ուղիղ կապը ծառայել է Սուրեն Պապիկյանի հարսանիքին՝ ադրբեջանական նվեր մատուցելու համար»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31