
Թուրքիան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի մարզեր

Անկարան մտադիր է ավիաչվերթներ բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի գրել է Hüriyyet պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում անցկացված փակ քննարկումներին:
«Որպես առաջին քայլ որոշում է կայացվել բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Հետագայում օրակարգում կհայտնվի այլ շրջաններ իրականացվելիք թռիչքների հարցը, մասնավորապես Վանը կարող է զբոսաշրջային վայր դառնալ հայերի համար: Միևնույն ժամանակ նախատեսվում է վերականգնել որոշակի պատմական ենթակառուցվածքներ, ինչպես օրինակ՝ Կարսի մոտակա կամուրջն ու շինությունը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս: Հայկական սփյուռքի ճնշումը թուլացնելու համար միևնույն ժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,- գրում է թուրքական պարբերականը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ թուրքական քաղավիացիան հաստատել է Թուրքիայի և Հայաստանի միջև ավիահաղորդակցության բացումը, չվերթներ են իրականացվելու շաբաթական երեք անգամ: