
Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում էլեկտրաէերգիայի զանգվածային անջատում է տեղի ունեցել

Հունվարի 25-ին էլեկտրաէներգիայի մատուցման ընդհատումներ են սկսվել Ղազախստանի խոշորագոյն քաղաք Ալմաթիում եւ Ալմաթիի մարզում: Այդ մասին հաղորդել է zakon.kz նորությունների պորտալը։
Ալմաթիի վարչակազմի տեղեկատվությամբ՝ անջատումը տեղի է ունեցել Ղազախստանի «Կեգոկ» էեկտրացանցերի կառավարման ընկերության գծով:
«Ցանցում ընկել է լարումը, ենթակայաններում գործել են ավտոմատ բեռնաթափման համակարգերը: Սկսվել են վերամիացման աշխատանքները»,- պարզաբանել են քաղաքի իշխանությունները: Իր հերթին Ղրղզստանից ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Բիշքեկի մեծ մասը հոսանքազերծված է, նաեւ էլեկտրականությունը բացակայում Է մեծությամբ երկրորդ Օշ քաղաքում եւ մի քանի այլ քաղաքներում: Բիշքեկում անջատված է ջեռուցումը, որոշ շրջաններում ջուր չկա: Պատահարի պատճառները պետական մարմիններն առայժմ չեն պարզաբանել:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Բիշքեկում դադարել են աշխատել բանկոմատները, խանութներում անկանխիկ վճարման տերմինալները: Նաեւ ինտերնետի բացակայության պատճառով բանկերը դադարեցրել են գործառնությունները: Ուզբեկստանի էներգետիկայի նախարարությունը նույնպես հայտնել Է ԷլեկտրաԷներգիայի անջատման մասին երկրի մի քանի շրջաններում:
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, երկրի մի մասը հոսանքազերծվածէ մնացել Ղազախստանում եւ Ղրղզստանում Էլեկտրականության անջատման պատճառով, քանի որ երեք երկրները միացված են միասնական էլեկտրացանցին: