
Ռաֆայել Նադալը 4 ժամից ավելի ձգված մրցախաղից հետո Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության կիսաեզրափակիչ:
«Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Նադալը մրցեց Կանադան ներկայացնող Դենիս Շապովալովի հետ: 4 ժամից ավելի ձգված մրցախաղում Նադալը հաղթեց 5 սեթերից հետո` 3:6, 4:6, 6:4, 6:3, 3:6 հաշվով: