Մարությանը հայտ է ներկայացնում․ hraparak.am

Երեկ լուրեր տարածվեցին, թե Հայկ Մարությանը գրասենյակ է բացել եւ փորձելու է դրա միջոցով կապ պահել երեւանցիների հետ եւ համայնքային խնդիրներով զբաղվել։ hraparak.am-ին ասացին, որ այլ հեռահար ծրագրեր էլ ունի նախկին քաղաքապետը։

Ըստ կայքի աղբյուրների, Մարությանը որոշել է նախընտրական դաշինք ձեւավորել, որով հետագայում կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին։ Բնականաբար, ցուցակի առաջին համարը կլինի ինքը։

Նա ծրագրում է դառնալ ընդդիմության միասնական թեկնածու։ Ընդդիմության ներսում արդեն իսկ որոշ քննարկումներ կան այս թեմայով՝ բոլորը հասկանում են, որ եթե ֆորս մաժոր չլինի, ապա առաջին ճակատամարտը կայանալու է 2023-ի սեպտեմբերին՝ Երեւանի ընտրությունների ժամանակ։

Կայքի փոխանցմամբ՝ եթե ընդդիմությունը միավորվի, ապա մեծ է հաղթելու հավանականությունը, որովհետեւ Երեւանը, որպես կանոն, ընդդիմադիր է, եւ 2018 թվականի հաղթանակը կրկնելը ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի համար շատ բարդ է լինելու։ Մնում է, որ ընդդիմությունը համաձայնության գա քաղաքապետի միասնական թեկնածուի շուրջ։

 

Տեսանյութեր

Լրահոս