ԱԺ աշխատակազմը ստացել է  հերթական պարգևավճարը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները և աշխատողները խրախուսվել են միանվագ դրամական պարգևատրմամբ։ Տեղեկատվությունը զետեղված է խորհրդարանի պաշտոնական կայքում՝ ԱԺ նախագահի որոշումներ, կարգադրություններ բաժնում:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ և 22-րդ կետերով, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն 1-ին և 2-րդ հավելվածների:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Տեսանյութեր

Լրահոս