«Իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դժվարանում է հետևել ՀՀ նախագահ  Արմեն Սարգսյանի որոշումների տրամաբանությանը, ըստ նրա՝ սա մի քիչ բարդ խնդիր է։

«Հիմա, երբ խոսք է գնում լիազորությունների պակասի մասին, ապա պարոն Սարգսյանը շատ լավ գիտեր, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով է ստեղծվում, և այդ խնդիրները դեռ ունենալու են իրենց բնորոշ ընթացակարգերը։ Չսպասել կամ մասնակցություն չունենալ այդ ընթացակարգերին, որը վերաբերում է  նաև նախագահական ինստիտուտին և տալ հայտարարություն հրաժարականի մասին, այստեղ որևէ բացատրություն ակնկալել, իհարկե, կարելի է այնտեղ տեսնել այն, ինչը գոյություն չունի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Հարցին, թե Արմեն Սարգսյանի վրա ճնշումներ եղե՞լ են, Անդրանիկ Քոչարյանը հարցով պատասխանեց. «Ինչպե՞ս եք պատկերացնում, հանրապետության նախագահի վրա ո՞նց կարող է ճնշումներ լինեն»։

Հարցին՝ կարծիքներ են հնչում, որ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել, հաշվի առնելով Հայաստանին սպասվող առաջիկա մարտահրավերները, մասնավորապես՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ, հետևաբար, այդ ամենը կարո՞ղ էր հրաժարականի պատճառ դառնալ, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ փորձագետները մեկ-մեկ ցանկանում են իրենք էլ ասեն բաներ, որոնք գոյություն չունեն, քանի որ դրա հետևում կարող են լինել սենսացիաներ։

«Կարծում եմ՝ իշխանություններն ի գիտություն են ընդունել նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը։ Գուցե ինքը հետագայում բացատրություններ կտա»,- շեշտեց ԱԺ ՔՊ խմբակցության անդամը։

Տեսանյութեր

Լրահոս