Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է դիվանագիտական առաքելությունն ավարտելու մասին: Նա ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, գրում եմ ձեզ՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի իմ առաքելության ավարտի կապակցությամբ։ Ինձ համար մեծ պատիվ էր գրեթե հինգ տարի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը դաշնակից Ռուսաստանում, որի հետ մեզ կապում են դարավոր ավանդույթները, հոգևոր մտերմությունը, ամուր եղբայրական կապերը և ընդհանուր ձեռքբերումների պատմությունը»։