Ալեն Սիմոնյանը չպատասխանեց ՀՀ նախագահի հրաժարականի մասին հարցերին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր խորհրդարանում չպատասխանեց  ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին առնչվող  լրագրողների և ոչ մի հարցի։

Այսօր խորհրդարանում շարունակվեց ՀՀ ՄԻՊ-ի ընտրության շուրջ քննարկումները, իսկ 15:30-ին մեկնարկեց փակ գաղտնի քվեարկությունը: Հենց այդ հնարավորությունից օգտվելով՝ խորհրդարանում հավատարմագրված լրագրողները հարցեր ուղղեցին քվեարկելու իջած Ալեն Սիմոնյանին: ԱԺ նախագահը  բոլոր հարցերը լսեց, հետո լրագրողներին ասաց, թե հայոց լեզով նախապես ասել էր, որ չի խոսելու, հետևաբար՝ ինչո՞ւ են հարցեր տալիս։ Լրագրողների հարցերին պատասխանելու փոխարեն՝ Ալեն Սիմոնյանն ինքը հարց տվեց ու անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ արագ հեռացավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31