«Արարատ-Արմենիա»-ի կազմը համալրվում է բրազիլացի պաշտպանով
Երևանի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը շարունակում է համալրել կազմը:
Ակումբին է միացել 24-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Ռոմերսիո Պերեյրան:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Ռոմերսիոն հանդես է եկել բրազիլական Սերիա Բ-ն ներկայացնող «Ռեմո» ֆուտբոլային ակումբում։
Պերեյրան հանդես է եկել նաև բրազիլական Սերիա Ա-ն ներկայացնող «Կուրիտիբա» և Սերիա Բ-ն ներկայացնող «Գուարանի» ֆուտբոլային ակումբներում: