Մահացել է ֆրանսիացի մոդելագործ և լուսանկարիչ Տիերի Մյուգլերը
73 տարեկան հասակում վախճանվել է ֆրանսիացի մոդելագործ, համանուն նորաձեւության տան ստեղծող, ինչպես նաեւ հայտնի դիզայներ եւ լուսանկարիչ Տիերի Մյուգլերը։ «Մենք խորը վշտով հայտնում ենք պարոն Մանֆրեդ Տիերի Մյուգլերի մահվան մասին, որը տեղի է ունեցել կիրակի օրը՝ 2023 թվականի հունվարի 23-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը զետեղվել է Facebook-ում մոդելագործի էջում: Կուտյուրիեյի գործակալը «Ֆրանսպրես» գործակալությանը հայտարարել է, որ մոդելագործը վախճանվել է «բնական պատճառներով»:
Տիերի Մյուգլերը ծնվել է 1948 թվականին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում: Նա հագուստի դիզայներ էր եւ կազմակերպումէր նորաձեւության ցուցադրություններ, անցկացնում տեսարանային շոուներ: 1980-1990-ական թվականներին Մյուգլերը ձեռք է բերել միջազգային ճանաչում, նրա հավաքածուները հաջողություն են ունեցել համաշխարհային մակարդակով:
1990-ական թվականներին նա հեռացել է նորաձեւության աշխարհից եւ այդ ոլորտից լիովին դուրս է եկել 2002 թվականին: Այդ ժամանակ նա փոխադրվել է ստեղծագործության այլ ոլորտներ, զբաղվել է լուսանկարչությամբ, շոուների համար կոստյումների ստեղծմամբ, օծանելիքների համար սրվակների դիզայնով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: