Ինչո՞ւ հիմա հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում այդպես էլ լուրջ ու համակարգված քննարկում չի ստացվում։ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահով ինձ ոչ թե իր անձի մասին արվող գնահատականները կհետաքրեին, այլ որոշ հարցեր.

– ինչո՞ւ հիմա տվեց հրաժարական,

– ի՞նչ զարգացումներ են սպասվում, որի հետ համաձայն չի ու որպես նախագահ չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել,

– ի՞նչ հնարավոր փաստաթուղթ է պատրաստվում, որի տակ չի ցանկանում ստորագրություն դնել,

– խոսելով «համազգային ճգնաժամի» մասին, նկատի ունի այն, ինչը տեղի՞ է ունեցել, թե՞ ինչ-որ նոր իրադարձություն է սպասվում,

– խոսելով իր ընտանիքի թիրախավորման մասին, ի՞նչ նկատի ունի՝ մամուլի նյութե՞րը, թե՞ իշխող ուժն է ներքին կարգով թիրախավորել,

– գո՞ւցե իշխող ուժի մի նոր սցենար է փորձում իր հրաժարականով խաթարել,

– ի՞նչ «արմատական քաղաքական փոփոխությունների« մասին է ակնարկում, որի վրա «նախագահը ազդելու հնարավորություն չունի»,

– եվ վերջապես, ինչո՞ւ այլեւս «սխալվելու հնարավորություն ազգը» չունի, ի՞նչ իրադարձություն է սպասվում, ինչը նա սխալ է համարում։

Համենայն դեպս, այս հրաժարականին պետք է լուրջ վերաբերվել։

Հ.Գ. Արմեն Սարգսյանի հրավերով մի քանի անգամ երկար առանձնազրույցներ ենք ունեցել։ Նաեւ դրանց բովանդակությունից ելնելով կարծում եմ, որ սա պահի տակ, կամ էմոցիոնալ պատճառներով տրված հրաժարական չէ»։

Տեսանյութեր

Լրահոս