«Փյունիկն» ընկերական հանդիպում կանցկացնի «Ուրալի» հետ
ԱՄԷ-ի Շարժա քաղաքում շարունակվում է «Փյունիկի» ուսումնամարզական հավաքը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Արդեն հայտնի է VBET Training Camp-ի շրջանակներում հայկական թիմի առաջին մրցակիցը:
Հունվարի 26-ին «Փյունիկը» ստուգողական խաղում կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» հետ:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության ձմեռային հատվածն ավարտված է: Առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է, որն ունի 40 միավոր: 32 միավորով երկրորդ տեղում «Փյունիկ»-ն է: Եռյակը եզրափակում է «Արարատ»-ը (30 միավոր): 4-րդ տեղում «Նոա»-ն է (22 միավոր), 5-րդում` «Ալաշկերտ»-ը (21 միավոր), սակայն Հայաստանի գործող չեմպիոնը երկու հանդիպում պակաս է անցկացրել` կապված Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի հանդիպումների հետ: Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Ուրարտու»-ն 6-րդն է (16 միավոր): Մրցաշարային աղյուսակի հետնամասում են «Վան»-ը (11 միավոր), «Նորավանք»-ը (9 միավոր) և ԲԿՄԱ-ն (6 միավոր): Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ շրջանը կվերսկսվի փետրվարին: