Բաժիններ՝

Երևանի մի շարք հասցեներում գազամատակարարումը դադարեցված է

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով հունվարի 24-ին ժամը 01:30-ից դադարեցվել է Երևան քաղաքի մի շարք թաղամասերի ջրամատակարարումը: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն:

«Դադարեցվել է Սարյան, Մոսկովյան, Դեմիրճյան, Ալիխանյան, Զարոբյան, Անտառային, Սարմենի, Ջրաշատ, Կապուտիկյան, Լեռ Կամսար, Սոսեի, Գ.Հարությունյան, Պռոշյան փողոցների, Արամի նրբանցքի, Ֆրիկի փողոցի թիվ 10 բազմաբնակարան շենքի, Բաղրամյան պողոտայի թիվ 1-23 և թիվ 2-50 բազմաբնակարան շենքերի, Վաղարշյան փողոցի թիվ 2 և 4 բազմաբնակարան շենքերի, Թամանյան փողոցի թիվ 1 և 3 բազմաբնակարան շենքերի, Կոզեռն թաղամասի , հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների և հաստատությունների գազասպառողների գազամատակարարումը»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31