Բաժիններ՝

Ռազմավարական նշանակություն ունեցող հումքի արտահանումն արգելվել է

Կառավարությունն այս շաբաթվա նիստում որոշեց 6 ամսով երկարաձգել ռազմավարական նշանակություն ունեցող հումքի՝ սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի արտահանման արգելքը։

Որոշման նախագիծը գործադիրի հավանությանն էր ներկայացրել Էկոնոմիկայի նախարարությունը։

Ըստ որոշման՝ արգելքի երկարաձգումը կսկսվի 2022 թվականի հունվարի 25-ից և կգործի մինչև 2022 թվականի հուլիսի 25-ը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման ժամանակավոր արգելքն առաջին անգամ սահմանել էր 2021 թվականի հունվարի 14-ին ընդունված որոշմամբ, որը գործելու է վեց ամիս ժամկետով:

Արգելքը կիրառելուց հետո, ըստ Կառավարության որոշման, զգալի աճել է մետաղից արտադրող տեղական արտադրության ծավալները, մասնավորապես՝ նախընթաց տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին միայն պողպատի ձուլագլանվածքների ծավալը կազմել է ավելի քան 70․000 տոննա, իսկ կանխատեսումները ցույց են տալիս, որ այս տարվա վերջ այն կգերազանցի 100․000 տոննան, ինչը նախորդ տարվա համեմատ մոտ 2 անգամ ավելի է, իսկ գնի մեջ առկա է փոփոխություն՝ նախորդ տարվա սև մետաղի ընդունումը 1 տոննայի համար եղել է 40․000 դրամ (գումարած ԱԱՀ), իսկ այս տարի՝ 60․000 (գումարած ԱԱՀ) դրամ։

Ըստ գործադիրի ընդունած որոշման՝ ևս 6 ամսով սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի սահմանումը կնպաստի գունավոր մետաղների վերամշակման ճյուղի զարգացմանը, որի արդյունքում արտադրվող ապրանքատեսակները որոշակի մասով ներմուծումը կփոխարինեն այլ երկրներից ներկրվող նույն ապրանքներին, միևնույն ժամանակ հնարավորություն կստեղծվի արտահանել արտադրանքի մի մասը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս