
Նյու Դելիում օդի աղտոտման մակարդակը 6 անգամ գերազանցել է նորման

Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում (ներառում Է Նյու Դելին) հունվարի 21-ին օդի աղտոտման աստիճանը վեց անգամ գերազանցել է անվտանգ մակարդակը: Ինչպես հաղորդել է քաղաքի օդերեւութաբանական դեպարտամենտը, մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը կազմել է 372՝ 0-ից մինչեւ 52 նորմայի դեպքում։
Այդ մակարդակը գնահատվում է որպես «վատ», այն չորրորդն է աղտոտման վեց հնարավոր աստիճանավորումներից: Օկրուգում մթնոլորտի այդ վիճակի պատճառ են դարձել թանձր մառախուղը, ծխամշուշը եւ անքամի եղանակը:
Գերատեսչությունը բնակիչներին խորհուրդ է տվել խուսափել բաց օդում ցանկացած ծանրաբեռնվածություններից:
Քաղաքացիները գանգատվում են հեւոցից եւ աչքերի քորից, կտրուկ աճել է բժշկական հիմնարկներ դիմողների թիվը: Հնդկաստանցի գիտնականները կարծում են, որ այդ օդի շնչումը հավասարազոր է օրական 50 սիգարետ ծխելուն:
Պաշտոնական տվյալների համաձայն օդի վատ որակը եւ թունավոր ծխամշուշը Հնդկաստանի հյուսիսում տարեկան առնվազն մեկ միլիոն մարդու մահվան պատճառ են դառնում են, հաղորդել է ՏԱՍՍ-ը: