Բաժիններ՝

Ռուսաստանում 5G բազային կայանների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականին

«Ռոստեխ»-ը պլանավորում է հայրենական 5G բազային կայանների սերիական արտադրությունը գործարկել 2024 թվականին, ընդ որում՝ դրանց առաջին մատակարարումները ՌԴ-ի փորձնական գոտիներում թեստավորելու համար նշանակված են 2023 թվականին: Այդ մասին հաղորդել է պետական կորպորացիայի ղեկավար Սերգեյ Չեմեզովը, որի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

««Ռոստեխ» պետական կորպորացիան պլանային աշխատանք է կատարում Ռուսաստանում 5G կապի ցանցերի զարգացման ճանապարհային քարտեզի իրագործման ուղղությամբ… 5G բազային կայանների առաջին մատակարարումները փորձնական գոտիներում թեստավորելու համար պլանավորվում է 2023 թվականին:

Սերիական արտադրությունը պլանավորվում է սկսել 2024 թվականին: Սարքավորման պատվիրատուները կդառնան շարժական կապի օպերատորները, ինչպես նաեւ խոշոր արտադրական ընկերությունները»,-ասել է Չեմեզովը:

«Ռոստեխ»-ում նաեւ նշել են, որ հայրենական 5G բազային կայանների ֆունկցիոնալ մակետը, որը կառուցվել է ռուսաստանյան էլեկտրոնա-կոմպոնենտային բազայի վրա, հունվարի 20-ին ներկայացվել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս