Բաժիններ՝

Ռաֆայել Նադալը Australian Open-ից դուրս թողեց Կարեն Խաչանովին

Թենիսի աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալը դուրս թողեց հայկական արմատներ ունեցող Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովին Ավստրալիայի բաց առաջնությունից:

Մելբուռնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության, տղամարդկանց մենախաղի 3-րդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 5-րդ ռակետ Ռաֆայել Նադալն էր: 2 ժամ 52 րոպե ձգված մրցախաղից հետո Նադալն առավելության հասավ 4 սեթերից հետո` 3:6, 2:6, 6:3, 1:6 հաշվով:

Մեծ սաղավարտի տարվա առաջին մրցաշարը` Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ ավանդույթի անցկացվում է Մելբուռն քաղաքում: Առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Մրցաշարը ժամանակագրական առումով Մեծ սաղավարտի տարվա չորս իրադարձություններից առաջինն է, մյուս երեքը Ֆրանսիայի, Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնություններն են։ Մրցաշարն անցկացվում է Մելբուռն Պարկի կոշտ խաղադաշտերում 1988 թվականից։ Ավստրալիայի բաց առաջնության գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մենախաղերում` Նաոմի Օսական:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս