Բաժիններ՝

«Նոա»-ն և իսպանական «Սելթա»-ն կհամագործակցեն

Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը կհամագործակցի իսպանական «Սելթա» թիմի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Թիմն օրերս հյուրընկալել էր իսպանական ակումբի ներկայացուցիչներին՝ «Սելտա» ակադեմիայի միջազգային կապերի համակարգող Մարկոս Ալոնսոյին և նրա գործընկեր, ակադեմիայի ներկայացուցիչ Դիեգո Սալգադոյին:

Իսպանացիները հայ մասնագետների հետ կկիսվեն իրենց փորձով և կօգնեն «Նոա» ակադեմիայի հետագա զարգացման համար հայեցակարգ մշակելու գործընթացին:

Այցի ընթացքում մասնագետները ծանոթացել են ակադեմիայի կառուցվածքին, անցկացրել են մարզումներ, ինչպես նաև սեմինարներ մարզչական շտաբի հետ:

«Նոա»-ն կարևորում է Հայաստանում ֆուտբոլի մասսայականացմանը նպաստելուն ուղղված ցանկացած ջանք և հույս է հայտնել, որ «Սելթա»-ի հետ համագործակցությունը կօգնի ստեղծել եվրոպական չափանիշներին համապատասխանող ակադեմիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31