Բաժիններ՝

74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Meat Loaf-ը

74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Մայքլ Լի Էդեյը, որն ավելի հայտնի է Meat Loaf կեղծանվամբ։

Երգչի պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ նա մահացել է ընտանիքի եւ մերձավորների շրջապատում, որոնք երգչի կողքին էին գտնվում նրա կյանքի վերջին օրերին:

Էդեյը ծնվել է 1947 թվականի սեպտեմբերի 27-ին Դալլասում (Տեխասի նահանգ): Նրա դեբյուտային ալբոմը՝ Bat Out of Hell-ը, թողարկվել է 1977 թվականին եւ ամենավաճառվողներից մեկը դարձել աշխարհում:

Meat Loaf-ի կատարմամբ առավել հայտնի երգերից մեկը I՚d Do Anything for Love-ն (But I Won՚t Do That) է, որը թողարկվել է 1993 թվականին Bat Out of Hell II:

Back into Hell ալբոմում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս