Պոլսո Հայոց Պատրիարքը մեկնաբանել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ Մաշալյանը, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մեկնաբանել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին  հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

«Մենք պետք է ընդունենք, որ արժեքավոր են բոլոր այն քայլերը, որոնք կամրապնդեն խորը պատմություն ունեցող հարևան երկրների հարաբերությունները՝ թե՛ ներդրումային, թե՛ մշակութային առումով։ Պոլսահայության համար չափազանց կարևոր է նաև, որ հարաբերություններն օրեցօր ավելի լավանան, որպեսզի երկու համայնքներն էլ ճանաչեն միմյանց, աշխատեն միասին, ներդրումներ կատարեն և այս ուղղությամբ մշակութային հարուստ արժեքները ընդհանուր լեզու գտնեն միմյանց հետ»,- ասել է Մաշալյանը:

«Թռիչքների մեկնարկն ինձ լավատեսություն տվեց։ Սահմանները պետք է բացվեն, դիվանագիտական հարաբերությունները նույնպես պետք է բարելավվեն. սա պետք է լինի առաջին քայլը: Հարաբերությունները պետք է ավելի ընդլայնվեն»,- անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին ասել է «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Դանզիկյանը:

Փոքրամասնությունների հիմնադրամների ներկայացուցիչ պրոֆ. դոկտ. Թորոս Ալջանը, խոսելով թեմայի վերաբերյալ, ասել է. «Ես դա դրական եմ համարում և ուշացած քայլ եմ համարում: Շատ իմաստալից է, որ բարեկամության լեզուն վերադառնում է։ Հուսով եմ, որ խաղաղությունը կվերադառնա։ Առանց պատերազմների նոր բարեկամության դուռ կբացվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31