Մակունցի եղբայրը՝ ՊՆ-ում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրեն օգնական է տարել ԱՄՆ-ում  ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի եղբորը՝ Վահե Մակունցին:

Նշենք, որ նշանակումից առաջ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի  որոշմամբ՝ Վահե  Մակունցն ազատվել է փոխվարչապետի օգնականի պաշտոնից:

Հավելենք, որ Մակունցը եղել է Սուրեն Պապիկյանի օգնականը, երբ նա փոխվարչապետի լիազորություններն էր իրականացնում:

168.amգրել էր, որ Սուրեն Պապիկյանը Պաշտպանության նախարարություն է տարել նաև 23-ամյա Մանե Մարկոսյանին, ում 2021-ի օգոստոսին նշանակել էր ՀՀ փոխվարչապետի օգնական, իսկ այդ ժամանակ փոխվարչապետի լիազորություններն իրականացնում էր հենց ինքը՝ Պապիկյանը:

Պաշտպանության նախարարի երիտասարդ օգնականը եղել է նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31