Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը:

Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում և հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալ»-ին, սակայն այս պահին նա վարձավճարով հանդես է գալիս իտալական «Ռոմա» ակումբում:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հանրահայտ ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31