![](/banners/BeFunky-design.jpg)
103 տարեկանում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/272089267_398505108741805_1954422349013585411_n.jpg)
103 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի ամենատարեց ուսուցչուհին՝ Մարիամ Տոնյանը: Նա 1939 թվականից մինչ օրս դասավանդում էր Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում։
2019 թվականին Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցում հանդիսավորությամբ նշվեց կրթօջախի վաստակաշատ ուսուցչուհու 100-ամյակը, նույն օրն էլ ՀՀ վարչապետի միջնորդությամբ ԿԳՄՍ նախարարությունը Տոնյանին պարգևատրեց Երախտագիտության մեդալով: