«Շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20.000 դոլարով փախնում Հայաստանից»․ Նաիրա Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը, արձագանքելով ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ անցկացրած բողոքի ակցիային, ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նրանք պայծառ ապագա են պահանջում իրենց երեխաների համար Կոմունիստ ռազմական գործիչ ծովակալ Իսակովի արձանի մոտ այսօր հավաքվել են մեր մի խումբ հայրենակիցներ ու իրենց երեխաների համար պահանջել պայծառ ապագա։
Իսկ ապագայի պայծառ ռակուրսի համար ՀՀ քաղաքացիները ԱՄՆ դեսպանատնից պահանջել են հարգել սեփական հայրենիքից արտագաղթելու իրենց իրավունքը եւ թույլ տալ լքելու Հայաստանը։ Ի դեպ, անցյալ տարի «Գրին քարդ» շահելու համար դիմել է Հայաստանի հանրապետության 160.965 քաղաքացի, որոնցից 68.309 դիմորդ են՝ 92.655 փոխկապակցված անձ: Իսկ թե շաբաթական ՀՀ քանի՞ քաղաքացի է Մեքսիկայով՝ «մարդա» 20 հազար դոլարով փախնում Հայաստանից, 2 շաբաթից մինչեւ 3 ամիս անցկացնելով Մեքսիկայի բերդերում, հայկական վիճակագրությունն այդ մասին լռում է»։
Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դուրս էին եկել փողոց «Չենք ուզում կորցնել մեր հնարավորությունը», «Ուզում ենք պայծառ ապագա մեր երեխաների համար», «5 րոպե հարցազրույցը հեռացնում է մեզ մեր երազանքից» ու այլ գրություններով ցուցապաստառներով»։