COVID-19-ի պատճառով հետաձգված «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությունը հետաձգվել է
ԱՄՆ-ի Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի «Գրեմմի»-ի 64-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 3-ին Լաս-Վեգասում, MGM Grand Garden Arena-ի հարթակում: Այդ մասին հաղորդվում է մրցանակի կայքում:
Արարողությունը պլանավորված էր եղել անցկացնել հունվարի 31-ին, բայց այն հետաձգվել է կորոնավիրուսով հիվանդացության աճի պատճառով:
«Մենք ուրախ ենք «Գրեմմի»-ին բերել Լաս-Վեգաս եւ համաշխարհային մակարդակի շոու կազմակերպել: Այն պահից, երբ մենք հայտարարեցինք շոուի ամսաթիվը տեղափոխելու մասին, մեզ հեղեղել էին աջակցության եւ համերաշխության մասին անկեղծ հաղորդագրություններով, որոնք ստացվել էին արտիստների ընկերակցությունից: Մենք շոյված ենք նրանց մեծահոգությունից եւ շնորհակալ ենք «Գրեմմի» մրցանակի եւ Ակադեմիայի ներկայացուցչության անսասան հավատարմությունից»,-հայտարարել է Ձայնագրման արվեստի եւ գիտության ազգային ակադեմիայի գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոնը:
Անցալ տարի «Գրեմմի»-ն նույնպես հետաձգվել էր հունվարի 31-ից մարտի 14-ը: Բացի այդ, որոշվել էր անցկացման վայրը Staples Center-ից, որն այժմ կրում է Crypto.com Arena անվանումը, տեղափոխել տարածքով ավելի մեծ Los Angeles Convention Center:
«Գրեմմի-2022» մրցանակի անվանակարգերը հայտարարվել էին նոյեմբերի 23-ին: Կատարող Ջոն Բատիստն ամենաշատ՝ 11 անվանակարգերն է ստացել: Նրան հաջորդում են Doja Cat-ը, H.E.R.-ը եւ Ջասթին Բիբերը, որոնք ստացել են ութական անվանակարգեր: Այս տարի «Գրեմմի»-ի մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ անվանակարգվել են տասական կատարողներ այսպես կոչված «Մեծ քառյակի» յուրաքանչյուր կատեգորիայում՝ տարվա ալբոմ, սկավառակ եւ երգ, ինչպես նաեւ լավագույն նոր կատարող, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: