Բաժիններ՝

Մահացել է աշխարհի ամենածեր տղամարդը

112 տարեկան հասակում Լեոնում վախճանվել է աշխարհի ամենածեր տղամարդը՝ իսպանացի Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան: Այդ մասին հաղորդվում է Գիննեսի ռեկորդների գրքի կայքում:

«Սատուրնինո դե լա Ֆուենտե Գարսիան վախճանվել է իր տանը, նա ապրել է 112 տարի եւ 341 օր»,-ասվում է հայտարարության մեջ:

Տղամարդը Գիննեսի ռեկորդների գրքում է հայտնվել 2021 թվականի սեպտեմբերի 10-ին, այդ ժամանակ նա եղել է 112 տարեկան եւ 211 օրական: Սատուրնինո դե լա Ֆուենտեն ծնվել է Լեոնում 1990 թվականի փետրվարի 11-ին:

Նա հիշում էր, որ ցածրահասակ (150 սանտիմետր) լինելու պատճառով իրեն բանակ չեն տարել Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին (1936-1939 թթ.), այդ ժամանակ նա բացել է կոշիկի իր սեփական գործը եւ սկսել կոշիկ կարել զինվորների համար:

Ազատ ժամանակ նա ֆուտբոլ էր խաղում եւ երկրպագում հարազատ քաղաքի թիմին՝ «Կուլտուրալ Լեոնես»-ին: Սատուրնինո դե լա Ֆուենտեն եւ նրա կինը ունեցել են յոթ դուստր: Նրանք նաեւ ունեն 14 թոռ եւ 22 ծոռ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս