Բաժիններ՝

Մակրոնը հայտարարել է Շենգենյան գոտու բարենորոգում ներկայացնելու՝ Ֆրանսիայի պլանների մասին

Ֆրանսիան Եվրամիությունում իր նախագահության շրջանակներում Շենգենյան գոտու բարենորոգում կառաջարկի:

Հունվարի 19-ին այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Ստրասբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը։ «Ֆրանսիայի նախագահությունը կառաջարկի Շենգենյան տարածության բարենորոգում»,- հայտարարել է հանրապետության նախագահը: Նա պարզաբանել է, որ Շենգենյան գոտու բարենորոգման անհրաժեշտությունը Եվրամիության արտաքին սահմանների ամրապնդման նպատակով կապված է միգրացիոն հիմնախնդրի սրման հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31