
Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան մի քանի հազար թեթեւ հակատանկային հրթիռներ է մատակարարել Ուկրաինային: Այդ մասին հունվարի 19-ին հայտնել է Թագավորության պաշտպանության փոխնախարար Ջեյմս Հիփին:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունն Ուկրաինային թեթեւ հակատանկային պաշտպանական սպառազինություն կմատակարարի «ինքնապաշտպանության» համար:
«Մենք Ուկրաինայի զինված ուժերին հազարավոր թեթեւ հակատանկային հրթիռներ ենք ուղարկել… Ուկրաինացիները հպարտ ինքնիշխան ազգ են, եւ նրանք պատրաստ են պաշտպանելու իրենց հայրենիքի յուրաքանչյուր թիզը»,-Հիփին հայտարարել է LBC ռադիոյի եթերում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: