
Թուրքիան ՌԴ-ին և Ուկրաինային առաջարկում է ժամանակավոր համաձայնության գալ

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը նշել է, որ Մոսկվային և Կիևին անհրաժեշտ է ժամանակավոր համաձայնություն՝ մինչև ճգնաժամի վերջնական լուծումը:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Կարծում եմ, որ կարևոր է փորձել գտնել ինչ-որ մոդուս վիվենդի (ժամանակավոր կամ նախնական միջազգային պայմանագիր, որը կնքվել է ապագայում դրա վերջնական կարգավորման ակնկալիքով–խմբ.) և դա անել ողջամտորեն, համբերատար»,- ասել է Թուրքիայի ղեկավարի խոսնակը։