
Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»

Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը:
Հունվարի 18-ին այդ մասին հաղորդել է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Հրատարակության տեղեկատվությամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիեւում վայրէջք է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»,- պնդում է հրատարակությունը: Ըստ որում ենթադրվում է, որ ինքնաթիռները տեղ են հասցրել NLAW հակատանկային համալիրներ՝ կառավարելի հակատանկային փոխադրովի հրթիռներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: