«Ես ափերից երբեք դուրս չեմ գալիս, կա հանգիստ վերաբերվելու ժամանակ, կա սաստելու ժամանակ». Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ  Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ կարդացել է Բորիս Նավասարդյանի՝ իր մասին գրառումը, որտեղ նա մատնաշել է, որ կա այնպիսի հանգամանք, երբ հատուկ ներկայացուցիչն ամեն օր զբաղվում է հանրային գործունեությամբ:

«Արդյո՞ք սա առաջացնում է, մասնավորապես, այնպիսի բարդություններ, որին ականատես եղանք երեկ: Այո, որոշակի բարդություններ առաջացնում է, բայց կարծում եմ՝ նման բարդություններ կարող էին չլինել, եթե մեր ընդդիմությունը մնար կոռեկտության սահմաններում և փորձեր բովանդակային առումով քննարկեր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը: Բայց հանրային գործունեությամբ զբաղվելու փաստն ունի նաև իր դրական կողմերը, մասնավորապես, լրագրողներդ ունեք հնարավորություն ինձ ավելի հաճախ հարցեր տալու, նույնը՝ ընդդիմադիր գործընկերները: Այսինքն՝ ավելի հեշտ է քննարկման մեջ մտնել պատգամավորի հետ, քան՝ ոչ պատգամավորի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Ռուբինյանը:

Ըստ նրա, չպետք է հիմնվել երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի վրա, և չի կարծում, որ ընդդիմությունը կշարունակի նույն ոճով գործել: ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ ընդդիմությունը հասկացել է՝ որևէ մեկի շահերից չի բխում  նման ոճով աշխատելը:

«Ես հանգիստ եմ վերաբերվում իմ անձի հանդեպ եղած մանիպուլյացիաներին, ես դրան միշտ պատրաստ եմ եղել, որ որոշ ուժեր վարկաբեկեն իմ անձը, թե դա ում է ձեռնտու… հանգիստ եմ վերաբերվում: Ես ափերից երբեք դուրս չեմ գալիս, կա հանգիստ վերաբերվելու ժամանակ, կա սաստելու ժամանակ, և այսպես շարունակ»,- շեշտեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս