«Ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն այստեղ է կրթություն ստացել»․ Ամերիկացի ֆիզիկոս

«Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական տնօրենին՝ Ռեջեփ Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին, վրդովեցրել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (Massachusetts Institute of Technology, MIT) պրոֆեսոր, ֆիզիկոս Մաքս Թեգմարքի արած արտահայտությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Բանն այն է, որ հիշյալ պրոֆեսորը գերմանական «Handelsblat» կայքին տված հարցազրույցում ասել է. «Ես ամաչում եմ, որ Սելչուք Բայրաքթարն կրթություն է ստացել այստեղ»:

Այդ խոսքին ի պատասխան՝ Սելչուք Բայրաքթարը Twitter-ում հետևյալ գրառումն է արել.

«MIT-ի այսպես կոչված մի գիտնական, որի անունն առաջին անգամ եմ լսում, Ղարաբաղի ռազմագործողության ժամանակ տված մի հարցազրույցում ասել է, թե «ամաչում ենք, որ Սելչուկ Բայրաքթարին դասավանդել ենք»:

Այն, ինչից պետք է ամաչեք, ձեր կատարած ցեղասպանությունը և կոտորածներն են: Իսկ մենք մեր հողերն ենք հետ վերցրել և դրա համար միայն հպարտ ենք»:

Նշենք, որ ԱՄՆ-ին ցեղասպանության մեջ մեղադրող Բայրաքթարի ծագման երկիրը՝ Թուրքիան, իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը։ Աշխարհի տասնյակ երկրներ արդեն ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։

Տեսանյութեր

Լրահոս