Արմեն Չարչյանի առողջությունն այս ժամանակահատվածում քայքայվել է, սա մեծ ցավով եմ ասում. Արամ Վարդևանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակին:

«Պրոֆեսորի առողջությունն այս ժամանակահատվածում քայքայվել է, սա մեծ ցավով եմ ասում: Նա դեռևս չի ապաքինվել այն աստիճանի, որպեսզի կարողանա լինել առօրյա ախատանքների մեջ: Հույս ունենք, որ առաջիկայում նրան կտեսնենք նաև ԱԺ աշխատանքներին մասնակցելիս: Վստահ եմ, նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ևս հետևողական կլինի հայց ներկայացնելու՝ Արմեն Չարչյանի առողջությունը քայլքայելու համար, մեր կողմից այդ խնդիրը մշտապես բարձրաձայնվում է: Պատգամավորների այդ կալանավորումները չեն կարող ընկալվել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հայացք ունեցող մարդկանց կողմից, որովհետև դա սևը սպիտակի վրա Սահմանադրությունում գրված նորմ է:

Ուսումնասիրել ենք որոշակի դեպքեր, պատկերացրեք՝ նախկին իշխանությունների ժամանակ, երբ նման իրավիճակ է եղել, մարդկանց չեն կալանավորել, ելնելով նրանից, որ պատգամավորի կարգավիճակ ունեն»,- նշեց Արամ Վարդևանյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31