Բաժիններ՝

Կանադան հատուկ նշանակության զորակազմի մարտիկներ է ուղարկել Ուկրաինա. Global News

Կանադան հատուկ գործողությունների ռազմական ուժերի ոչ մեծ զորակազմ է ուղարկել Ուկրաինա: Այդ մասին հաղորդել է Global News-ը՝ վկայակոչելով անունը չնշած աղբյուրների:

Այս քայլը, հեռուստաալիքի զրուցակիցների պնդմամբ, դարձել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից գործադրվող «ջանքերի մի մասը» ռուսական ագրեսիան զսպելու եւ Ուկրաինայի կառավարությանն աջակցելու ուղիներ գտնելու ուղղությամբ»: Եվս մեկ առաջադրանք, որը դրված է հատուկ նշանակության ուժերի առջեւ, կանադացի դիվանագետների տարհանումն է Ուկրաինայում իրադրությունը սրվելու դեպքում, հավելվում է նյութի մեջ: CBC հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել է, որ Կանադան Ուկրաինա է ուղարկել 200 զինվորականների տեղի ուժայիններին պատրաստելու գործում օգնություն ցուցաբերելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս