![](/banners/BeFunky-design.jpg)
Ղրիմում իրենց նավահանգիստներն են առաջարկել Սիրիային Ռուսաստանի հետ առեւտրի համար
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/1073243.jpg)
Ղրիմի նավահանգիստները կարող են Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները դառնալ Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ, հանրապեիության կառավարության փոխվարչապետ Գեորգի Մուրադովը: Սիրիայից ժամանած կառավարական պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Ղրիմում:
Հունվարի 18-ին պլանավորվել է համատեղ աշխատանքային խմբի նիստ անցկացնել առեւտրատնտեսական համագործակցության շուրջ: «Ղրիմի նավահանգիստները պատրաստ են դառնալ Ռուսաստանի հարավային ծովային գլխավոր դարպասները Սիրիայի հետ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման շրջանակներում: Ղրիմը բաց է Սիրիա ապրանքներ մատակարարելու համար՝ չվախենալով որեւէ պատժամիջոցից»,-ՌԻԱ Նովոստիին ասել է Մուրադովը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի մյուս տարածաշրջանների ներկայացուցիչները կարող են Ղրիմի տարածքով Սիրիայի հետ առեւտուր անել առանց պատժամիջոցների ռիսկերի:
Մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ արդեն ստեղծվել է համատեղ ղրիմա-սիրիական առեւտրի տուն, որի մի մասնաճյուղը գտնվում է Ռուսաստանում, մյուսը՝ Սիրիայում: «Այժմ մենք աշխատում ենք Սիրիայի հետ առեւտրաշրջանառությունը մեծացնելու վրա»,-ընդգծել է Մուրադովը: