Բաժիններ՝

«Ամենաուշը 2 տարում սիրիացիներին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր». Քըլըչդարօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը) ոչ միայն Թուրքայի, այլև համաշխարհային պատմության համար կարևոր բնակավայր է։ Խոսելով այն մասին, որ Հաթայում ապաստանել է շուրջ 900 հազար սիրիացի և Սիրիայում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ծախսեր է առաջացրել նաև Հաթայի համար՝ Քըլըչդարօղլուն նշել է․

«Ամենաուշը երկու տարվա ընթացքում մեր սիրիացի եղբայրներին և քույրերին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր։ Խնդրելու ենք, որ նրանք իրենց կամքով գնան իրենց երկիր։ Հաթայը կրկին վերադառնալու է իր նախկին փառավոր օրերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս