![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվի Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները
![](https://168.am/wp-content/uploads/2022/01/thumbs_b_c_948d8a9e55c54e652c67d8bc4a80bc75.jpg)
Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները:
Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:
Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 19-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։