Բաժիններ՝

COVID-19-ով ախտահարման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 328 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 17-ի առավոտվա դրությամբ կազմել է 328 միլիոն 58 հազար 911: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:

Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 539 հազար 514 մարդու: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 65 միլիոն 699 հազար 947 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 850 հազար 605-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 37 միլիոն 380 հազար 253-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 486 հազար 451 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 23 միլիոն 15 հազար 128 հիվանդացած, նրանցից մահացել է 621 հազար 327 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը հունվարի 17-ի առավոտվա դրությամբ կազմելէ 713,0: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2616, Հնդկաստանում՝ 347, Բրազիլիայում՝ 2890 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս