«Ռուբեն Ռուբինյանն իր ինքնատիրապետումը չի կորցրել». Հակոբ Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի խոսքով՝ հունվարի 14-ին Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայկական կողմն իր օրակարգն է առաջ քաշել, թուրքական կողմը՝ իր:

«Տեղի է ունեցել քննարկում, այդ քննարկումից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ ճշգրտելու և քննարկելու իրենց օրակարգային հարցերը: Մենք հետաքրքրված ենք առանց նախապայմանների սահմանների բացումով  և հարաբերությունների նորմալացմամբ: Այսինքն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման: Բոլոր բանակցությունների մեջ կողմերն ունեն իրենց շահերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց Հակոբ Արշակյանը:

Հարցին՝ ինչո՞ւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար ընտրվեց հենց Ռուբեն Ռուբինյանը, որը նույնիսկ խորհրդարանում չի կարողանում իրեն տիրապետել, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Ռուբեն Ռուբինյանն իր ինքնատիրապետումը չի կորցրել»:

Մեկ այլ հարցի ի պատասխան, թե հայկական կողմը թուրքական կողմին հորդորել է հրաժարվել «Զանգեզուրյան միջանցքից», Հակոբ Արշակյանը նախ առաջարկեց նման կոնկրետ հարցեր չքննարկել, հետո էլ հիշեցրեց, որ իշխանությունը միջանցքային տրամաբանություն չի քննարկում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս