Բաժիններ՝

Դատավոր Մհեր Արղամանյանի դատավոր որդին վթարի է ենթարկվել

Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Արղամանյանը իր վարած Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենայով Հրազդան-Հանքավան  ավտոճանապարհի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել ձորակում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Դ. Արղամանյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 31-ամյա Հայկ Նիկողոսյանը, 29-ամյա Արթուր Դալլաքյանն ու 29-ամյա Լյուդվիգ Նակաշյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  «Հրազդան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Արղամանյանը Հայաստանում հայտնի դատավորներից մեկի որդին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս