
Չինաստանը հաջողությամբ կատարել է 2022 թվականին առաջին տիեզերական թռիչքը

Չինաստանը հունվարի 17-ին հաջողությամբ իրականացրել է այս տարի առաջին տիեզերական թռիչքը. ուղեծիր է դուրս բերվել «Շիյան-13» արբանյակը, որը նախատեսված է շուրջերկրյա տիեզերական տարածության ուսումնասիրման համար: Այդ մասին ասվում է Տիեզերագիտության եւ տեխնիկայի չինական կորպորացիայի (CASC) հաղորդագրության մեջ:
Արբանյակով «Չանչժեն-2D» հրթիռի արձակումը տեղի էւնեցել տեղական ժամանակով 10:35-ին (Երեւանի ժամանակով 06:35-ին) երկրի Շանսի հյուսիսային նահանգի «Տայյուան» տիեզերակայանից: Արձակումից որոշ ժամանակ անց արբանյակը հաջողությամբ դուրս է եկել նախապես տրված ուղեծիր:
«Չանչժեն» շարքի կրող-հրթիռի համար սա արդեն 406-րդ արձակումն է: 2021 թվականին Չինաստանը նոր ազգային ռեկորդ սահմանեց մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով, դրանց թիվն անցյալ տարի հասել է 55-ի:
39 մեկնարկներից նախորդ ռեկորդը գրանցվել է 2018 թվականին եւ կրկնվել 2020 թվականին:
Մինչդեռ մեկ տարում տիեզերական արձակումների թվաքանակով բացարձակ ռեկորդակիրը Խորհրդային Միությունն է՝ 1982 թվականին՝ 108, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ 1966 թվականին՝ 77 մեկնարկով: Ռուսաստանի արդի պատմության մեջ նման ռեկորդը հավասար է 1992 թվականին իրականացված 55 արձակումներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: