
«Շենգավիթ» ԲԿ –ում ծնվել է բազմազավակ ընտանիքի 10-րդ զավակը՝ Մոնթեն

39-ամյա բազմազավակ մայր Մանուկյան Քրիստինան օրերս լույս աշխարհ է բերել իր 10-րդ զավակին` Մոնթեին: Այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-յան էջում կատարված գրառումից:
Նշվում է, որ Քրիստինան մեկ աղջիկ և արդեն 9 որդի ունի: Երեխային Մոնթե է անվանել ի պատիվ հերոս Մոնթե Մելքոնյանի:
Երեխան ծնվել է կեսարյան հատման ճանապարհով՝ 2700 գրամ քաշով և 47 սմ հասակով՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Մարգո Մարտիրոսյանի և Անահիտ Սիրունյանի օգնությամբ: Սա 39 ամյա կնոջ 5-րդ կեսարյան հատումն է: Նորածնի խնամքն ու հոգատարությունը վստահվել է նեոնատոլոգ Արթուր Ջանազյանին:
Երեխան և մայրիկը բավարար վիճակում դուրս են գրվել հիվանդանոցից: