
Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարող է գլխավորել NBA-ի մասնագետներից Ռեքս Կալամյանը

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ NBA-ի մարզիչներից Ռեքս Կալամյանը: Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը հենց «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզչի օգնական Ռեքս Կալամյանն է:
Հավաքականի հետ աշխատանքի համար քննարկումներ եղել են նաև Քոբի Բրայանթի հոր` Ջոյի Բրայանթի հետ: Ռեքս Կալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Կալամյանն աշխատել է «ELAC» (1990–1992), «Los Angeles Clippers» (1995–2003), «Denver Nuggets» (2004–2005), «Minnesota Timberwolves» (2005–2007), «Sacramento Kings» (2007–2009), «Oklahoma City Thunder» (2009–2015), «Toronto Raptors» (2015–2018), «Los Angeles Clippers» (2018–2020) «Sacramento Kings» (2020-2021),«Detroit Pistons» (2021-մինչ օրս):