Քաղաքապետի երդմանը Վեհափառ Հայրապետին հրավիրել են միայն նախորդ օրը ուշ երեկոյան. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքը» թերթն անդրադարձել էր, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա չէր ինչպես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, այնպես էլ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:

Իսկ թե ինչո՞վ էր պայմանավորված Վեհափառ Հայրապետի բացակայությունը, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Արժանապատիվ Տեր Եսայի քահանա Արթենյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրեց հետեւյալը. «Երեւանի նորանշանակ քաղաքապետի երդմնակալության արարողությանը Վեհափառ Հայրապետի մասնակցության հրավերը ստացվել է նախորդ օրն ուշ երեկոյան, երբ այլեւս կարելի չէր փոփոխություն իրականացնել Նորին Սրբության ժամանակացույցի մեջ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31