Առողջապահական համակարգում Արսեն Թորոսյանն է որոշում` ում, որտեղ և ինչ պաշտոնի նշանակել․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Առողջապահական համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն, ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ստանձնել է Առողջապահության նախարարության, այսպես ասած, «սեռիյ կարդինալի» դերակատարությունը:

Ըստ նույն աղբյուրների, նա է որոշում` ում, որտեղ եւ ինչ պաշտոնի նշանակել առողջապահական համակարգում եւ, ըստ էության, «դիրիժորություն» է անում, թե իր նախկին տեղակալ, այսօր արդեն առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քայլերի ինչ հաջորդականությամբ` այս կամ այն հարցում ինչպիսի որոշումներ կայացնի»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31