Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը ներկայում չի քննարկվում. ԳԴՀ-ի կառավարություն

Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայում չի քննարկվում: Այդ մասին հայտարարել է ԳԴՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը՝ ճեպազրույցում պատասխանելով ՆԱՏՕ-ի կողմից անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի պահանջները քննարկելու հարցին, որոնք վերաբերում են այդ թվում դեպի արեւելք դաշինքի չընդարձակմանը։

«Պարզ է, որ միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներն առաջվա պես գործում են եւ ենթակա չեն քննարկման, եւ այդ հիմնական սկզբունքները նախատեսում են, որ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշելու, թե ինքը որ միությանը պատկանի… Բայց ցանկանում եմ հստակ նշել, որ ներկայում (ՆԱՏՕ-ին) Ուկրաինայի անդամակցությունը չի քննարկվում»,-ասել է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31