Բաժիններ՝

Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել։

Ինչպես տեղեկացնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարության հետ հանդիպումից հետո երկկողմ համաձայնությամբ որոշվել է չշարունակել համագործակցությունը։

Բիչախչյանը 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Արարատը»։ վերջինիս գլխավորությամբ ակումբը 13 տարվա դադարից հետո կարողացավ դառնալ Հայաստանի գավաթակիր, ինչպես նաև հաղթահարել եվրագավաթների մեկ փուլ։

Ակումբից հեռացել են նաև Բիչախչյանի օգնականներ Ֆելիքս Խոջոյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31