Բաժիններ՝

Սրտաբանը նշել է թե COVID-19-ը ինչ հետևանքներ կարող է թողնել սրտի վրա

Կորոնավիրուսը գրոհում է ամբողջ օրգանիզմի վրա, այդ թվում՝ նա կարող է վնասել սրտամկանը, ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում նախազգուշացրել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, սրտաբան բժիշկ Զաուրբեկ Շուգուշեւը։

Այն հիվանդի վիճակը, որի սիրտը տուժել է COVID-19-ից, նման է տարածուն ինֆարկտ տարած մարդու վիճակին, ասել է բժիշկը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսը կարող է «ուղղակիորեն վնասող ազդեցություն» ունենալ սրտամկանի վրա:

Ընդ որում, ինֆեկցիայի ծանր հետեւանքները հաճախ ի հայտ են գալիս արդեն հետքովիդային սինդրոմի ժամանակ:

«Հետքովիդային սինդրոմի դրսեւորումներից մեկն այն է, երբ մարդկանց մոտ սրտի անբավարարություն է առաջանում միակարդիտով (սրտամկանի բորբոքում) հիվանդանալու հետեւանքով: Այդ դեպքում հիվանդը գտնվում է այն նույն վիճակում, ինչ տարածուն ինֆարկտից հետո»,-նշել է Շուգուշեւը:

Նման հիվանդների համար կանխատեսումը ողբերգական է, նրանց կյանքի տեւողությունը կազմում է ընդամենը հինգ տարի, կարծում է սրտաբանը:

«Ցավոք, նման հիվանդների կյանքի միջին տեւողությունն ընդամենը հինգ տարի է: Սրտի անբավարարությունը, ըստ կանխատեսման, կապում են մոտավորապես թոքերի քաղցկեղի հետ, այսինքն այդ ախտորոշումներով մարդիկ կյանքի նույն տեւողությունն ունեն ախտանշանների ի հայտ գալուց մինչեւ մահը»,-պարզաբանել է նա: Ո՛չ ռուսաստանցի, ո՛չ արտասահմանցի գիտնականներն առայժմ չեն պարզել, թե որ գործոններն են սրտի անբավարարության հանգեցնում հետքովիդային սինդրոմի դեպքում: Համենայն դեպս, ռիսկի աստիճանը կախված չէ հիվանդի տարիքից, ճշտել է բժիշկը:

«Առայժմ մենք չենք կարող ասել, թե ինչու է վնասվում սրտամկանը COVID-19-ից հետո: Մենք հսկում ենք ե՛ւ երիտասարդ, ե՛ւ տարեց հիվանդներին, որոնց սրտամկանը վնասվել է կորոնավիրուսով հիվանդանալուց հետո. որեւէ շտկում հայտնաբերել չենք կարող ո՛չ մենք, ո՛չ աշխարհում»,-հավելել է Զաուրբեկ Շուգուշեւը ռադիո Sputnik-ին տված հարցազրույցում:

Սիրտանոթային համակարգը կարելի է կորոնավիրուսով ախտահարվելուց պաշտպանել պատվաստման օգնությամբ: Ներարկումը կօգնի թեթեւ տանել վարակը, հիշեցրել է բժիշկը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս