Բաժիններ՝

Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» է նվաճել դրամայում կնոջ լավագույն դերի համար

Նիկոլ Քիդմանը «Ոսկե գլոբուս» մրցանակ է ստացել «Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում՝ «Լինել Ռիկարդո» ֆիլմում մարմնավորած դերի համար: Այդ մասին հայտարարել է մրցանակի հիմնադիր Հոլիվուդի արտասահմանյան մամուլի ասոցիացիան (HFPA):

«Դրամայում կնոջ լավագույն դեր» կատեգորիայում պարգեւին նաեւ հավակնում էին Ջեսիկա Չեսթեյնը (Թեմմի Ֆեյի աչքերը»), Օլիվիա Քոլմանը («Անծանոթ դուստրը»), Լեդի Գագան («Gucci»-ի տուն») եւ Քրիսթեն Սթյուարտը («Սփենսեր»):

79-րդ մրցանակաբաշխության արարողությունը HFPA-ի համբավի հետ կապված խնդիրների պատճառով անցկացվել է փակ ռեժիմով եւ չի հեռարձակվել հեռուստատեսությամբ կամ առցանց, հաղթողների ցուցակը կազմակերպիչները հրապարակել են մրցանակի կայքում:

Կատակերգության ժանրում կնոջ լավագույն դերի համար պարգեւն ստացել է Ռեյնչել Զեգլերը՝ «Վեսթսայդյան պատմության» համար:  «Երկրորդ պլանի լավագույն դերի» համար «Ոսկե գլոբուս» է նվաճել Արիանա դե Բոսը՝ «Վեսթսայդյան պատմություն» ֆիլմում աշխատանքի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս